Կարտոֆիլի ֆրին և մանկական սնունդը կոնցերոգեն են ճանաչվել

23:37 • 05.07.14

Սուրճը, չիպսերը, այրված տոստերը, կրեկերները և մի քանի տեսակի մանկական սնունդ, որոնք պարունակում են քիմիական միացություններ, Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության կողմից կոնցերոգեն են ճանաչվել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Meddaily-ին:

Խոսքն ակրիլամիդի և նրա ածանցյալների մասին է, ինչի հետևանքով ավելի շատ տուժում են երեխաները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան ուժեղ է սննդամթերքի ջերմային մշակումը և տապակման գործընթացը, այնքան ավելի շատ է կոցերոգենների քանակը:


Նման միացությունների բարձր չափաբաժին է հայտնաբերվել KFC-ների կարտոֆիլե ֆրիի, փքաբլիթների և նախաճաշի համար նախատեսված խրթխրթան թերթիկների մեջ:


Վտանգավոր ակրիլամիդ կոչվող միացությունը մուտք է գործում ստամոքսաաղիքային գոտի, այնուհետև հեշտությամբ տարածվում բոլոր օրգաններով և ակտիվորեն մետաբոլիզացվում:
 
 

Կարտոֆիլի ֆրին և մանկական սնունդը կոնցերոգեն են ճանաչվել