Saleen-ը հրապարակել է նոր էկզոտիկ Mustang-ի առաջին լուսանկարը
Saleen ամերիկյան ավտոարտադրողը, որը հայտնի է բարձր կատարողականության սպորտային մեքենաների թողարկմամբ, իսկ բարձր կատարողականության Mustangs-ի արտադրությամբ զբաղվում է տանամյակներ շարունակ, այժմ մտադիր է մոդելի սիրահարներին ներկայացնել մեքենայի հաջորդ սերունդը:
Ինչպես գրում է Business Insider-ը` ընկերությունը հրապարակել է Saleen S302 մոդելի առաջին լուսանկարը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել մեքենայի առաջնամասի դիզայնի մասին, որը ներկայացնում է կապոտի ներքև սահող տեսքն ու մգեցված վանդակաճաղերը:
«Նորագույն Saleen Mustang 2015 մոդելը ներկայանում է որպես ամերիկյան ընկերության հաջորդ էկզոտիկ մոդելը համաշխարհային շուկայում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:











