Ապակյա «գետեր և լճեր» փայտյա սեղանների վրա. ամերիկացի կահույքագործի նորարարությունը (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ և կահույքագործ Գրեգ Կլասենի՝ գետի կամ լճի տեսք ունեցող նորարար դիզայնով սեղանները հատում են կահույքի և արվեստի սահմանը:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը՝ Կլասենն օգտվում է տեղի սղոցարանի ծառայություններից, ինչը նրան հնարավորություն է տալիս իր կրեատիվ աշխատանքներն ստեղծելիս հում փայտ կիրառել՝ բնական ձևեր և գեղեցիկ բնական անհարթություններ հաղորդելով սեղաններին: Այս օրգանական ձևերը նպաստում են «գետերի» և «լճերի» բնական տեսք ստանալուն, ինչի համար նա կիրառում է հատուկ պավբերով կտրատված ապակյա շերտեր:




















