ԱՄՆ կենտրոնական հատվածում 4 արհեստական ջրամբարը երկրաշարժերի 20%-ի պատճառն են դառնում. հաշվետվություն
Ինչպես պարզել են ԱՄՆ գիտնականները` չորս ջրամբարը, որտեղ նավթի և գազի արդյունահանումից հետո կեղտաջրեր են կուտակվում, շրջակա տարածքում մեծ թվով երկրաշարժեր են առաջացնում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հղում կատարելով Science ամսագրում տպագրված հաշվետվությանը:
Այդ շերտի հիդրավլիկ ժայթքումը կամ ֆրեկինգը ճաքեր է առաջացնում արդյունահանվող հանքում` փնտրվող հանածոյի հոսքն ապահովելու նպատակով: Այդ գործընթացում կիրառվում է հեղուկ ճնշումը՝ մինչև այդ շերտի քայքայումը, որից հետո միայն արդյունահանվում է նավթը կամ գազը:
ԱՄՆ-ում կա 4500 նմանատիպ ջրհոր, սակայն նրանցից միայն 4-ն են իրական սպառնալիք հանդիսանում տարածքի համար:










