Ականջների զնգոցը փոխում է ուղեղի աշխատանքը. հետազոտություն

00:43 • 06.07.14

Եթե մարդկանց ականջներում մշտական աղմուկ է լսվում, ապա նրանց ուղեղը հատուկ ռեժիմով է սկսում մշակել հույզերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Live Science-ին:


Մագնիսառեզոնանսային տամոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով գիտնականները հետևել են ուղեղի ակտիվությանը, երբ կամավորները հաճելի, տհաճ կամ չեզոք երաժշտական հնչյուններ են լսել:


Հետազոտություններին մասնակցել են ականջներում ձայների արձագանքման խնդիրներ, թույլ և լավ լսողություն ունեցող մարդիկ:
Երբ հաճելի կամ տհաճ մեղեդիներ են հնչել, հույզեր առաջացնող նշաձև գեղձը նվազեցված ակտիվություն է ցուցաբերել և´ բացարձակ չլսող, և´ ականջներում զնգոց ունեցող մարդկանց մոտ:

 


 

Ականջների զնգոցը փոխում է ուղեղի աշխատանքը. հետազոտություն