Vertu-ն Bentley հեռախոսներ կթողարկի
Նախատեսվում է Vertu for Bentley հեռախոսի արտադրություն, որը կարժենա 12 հազար եվրո, հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը:
Շքեղ հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը կհամագործակցի իտալական Ferrari ավտոարտադրողի հետ և առաջիկա հինգ տարիներին կներկայացնի Bentley ապրանքանիշի սմարթֆոններ: Նախատեսվում է, որ այդ հեռախոսը շուկայում կհայտնվի հոկտեմբերին:
Երկու ընկերությունների ներկայացուցիչները հաստատել են, որ կողմերի միջև համապատասխան համաձայնագիր է կնքվել: Գործարքի կոմերցիոն կողմերը չեն հրապարակվում: Հայտնի է, սակայն, որ Vertu for Bentley-ի հինգ մոդել կթողարկվի: Հեռախոսները կթողարկվեն սահմանափակ քանակով, ըստ ամենայնի՝ հազարական նմուշ:










