1,2 մլրդ եվրո. գիտնականները սպառնում են բոյկոտել աշխարհի ամենաթանկ գիտական նախագծերից մեկը
Աշխարհի 100-ից ավելի առաջատար գիտնական սպառնում է բոյկոտել 1,2 մլրդ եվրո արժողությամբ Human Brain Project գիտական նախագիծը, որն իր տեսակի մեջ ամենաթանկն է ու միտված է բացահայտել մարդկային ուղեղի առեղծվածները։
Ինչպես նշում է The Guardian-ը, Եվրոպական հանձնաժողովի նախագիծը, որի իրականացումը տևելու է 10 տարի, նյարդակենսաբանության ոլորտի ամենահավակնոտ նախաձեռնություններից է. այն խոստանում է վերստեղծել մարդկային ուղեղի լիարժեք գործող մոդելը։ Ըստ գիտնականների, դա թույլ կտա բուժել ներկայում անբուժելի համարվող հիվանդությունները, ինչպես նաև ստեղծել իրոք խելացի մեքենաներ։
Այս հետազոտական նախագծի շրջանակներում աշխատում է 100-ից ավելի նյարդակենսաբան, բժիշկ, ռոբոտատեխնիկայի բնագավառի մասնագետ՝ Եվրոպական միության 26 երկրից ու 80 գիտական կենտրոնից։ Սակայն այժմ նախագիծ ճգնաժամում է հայտնվել, քանի որ գիտնականների մեծ մասը կարծում է, որ Human Brain Project-ը դատապարտված նախագիծ է ու ահռելի գումարներ վատնման օբյեկտ։ Նրանց կարծիքով, խնդիրներն առաջանում են կազմակերպչական սխալ աշխատանքի հետևանքով։
Եվրոպական հանձնաժողովին ուղղված բաց նամակում 130-ից ավելի գիտնական նախազգուշացրել է, որ անհրաժեշտ փոփոխություններ չկատարելու դեպքում իրենք կբոյկոտեն նախագիծը։










