Հայտնի է դարձել Երկրի վրա երբևէ ապրած ամենախոշոր թռչունը

11:23 • 08.07.14

Պահարանում կմախք հայտնաբերելը երբեմն կարող է լավ նշան լինել, եթե դու հնէաբան ես, հայտնում է Los Angeles Times-ը՝ անդրադառնալով բացառիկ գտածոյին:

Խոսքը Pelagornis sandersi լատինական անվանումով թռչնի կմախքի մասին է, որը 1983-ին հայտնաբերվել էր ամերիկյան Չարլզսթոնի օդանավակայանի մերձակայքում, սակայն մինչև վերջերս մնացել է տեղի թանգարանի նկուղում: Թռչնի թևերի բացվածքը հասնում է 7 մետրի, ինչը նշանակում է, որ Pelagornis sandersi-ը փոքր ինքնաթիռի չափերի է եղել:

28 մլն տարի առաջ թռչունը եղել է ամենամեծ փետրավորը, որը կարողացել է օդ բարձրանալ: Սա ավելի խոշոր է եղել, քան արքայական մրրկահավը: Թռչունը, ըստ ամենայնի, զարգացրել է մոտ 39 մղոն / ժամ արագություն:

Հայտնի է դարձել Երկրի վրա երբևէ ապրած ամենախոշոր թռչունը