Դաունի համախտանիշը գոյություն է ունեցել 1.500 տարի առաջ. գիտնականները նոր բացահայտում են արել (լուսանկարներ)
Թեև Դաունի համախտանիշի մասին հայտնի է դարձել 19-րդ դարում միայն, այնուհնադերձ պարզվում է, որ այս գենետիկ հիվանդությունն ունի առնվազն 1.500 տարվա պատմություն։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆրանսիացի հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են 5-րդ դարին թվագրվող մի կմախք, որը պատկանել է Դաունի հիվանդությամբ տառապող 5-7 տարեկան երեխայի։
Նախքան այս տեսակետին հանգելը Բորդոյի համալսարանի մասնագետները ժամանակակից սարքավորումների միջոցով ուսումնասիրել են երեխայի գանգը, այնուհետև ստացված տվյալները համեմատել նույն ժամանակշրջանում ապրող մարդկանց ֆիզիկական տվյալների հետ։
Արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նմուշի տվյալները ոչ միայն տարբերվում են 1.500 տարի առաջ ապրած մարդկանց գանգի կառուցվածքից, այլև լիովին համընկնում են Դաունի համախտանիշին բնորոշ շեղումների հետ։













