Գերմանացիները Lamborghini Aventador-ի հզորությունը հասցրել են 1000 ձիաուժի (լուսանկարներ)
Իտալացիներն ստեղծում են աշխարհի ամենագեղեցիկ մեքենաները, իսկ գերմանացիները հզորություն են ավելացնում այդ մեքենաներին, գրում է Rbc.ru-ն՝ ներկայացնելով գերմանական DMC թյունինգային ընկերության վարպետների «գլուխգործոցը»՝ 1000 ձիաուժ հզորությամբ Lamborghini Aventador-ը:
DMC թյունինգային ընկերությունը հայտնի է նրանով, որ սուպերքարերից, ինչպիսիք են Ferrari-ն և Lamborghini-ն, իրական հրթիռներ է պատրաստում: Գերմանացի մասնագետների վերջին նորամուծություններից է Lamborghini Aventador LP988 Edizione GT մոդելը:
Մասնագետները մեքենան զինել են մի շարք թարմացումներով, մասնավորապես՝ 6.5 լիտր ծավալով 12 մխոցային շարժիչով, որի արդյունքում 700 ձիաուժ հզորությունը վերածվել է 988 ձիաուժի: Թե քանի վայրկյանում հզորացված մեքենան կհաղթահարի 100 կմ/ժամը, առայժմ կարելի է միայն ենթադրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ սովորական Aventador-ը այն հաղթահարում է ընդամենը 3 վայրկյանում: Իհարկե, թյունինգային համալիրը ցանկացողների համար կարժենա հավելյալ 288.000 դոլար։















