Բրիտանական ինքնաթիռներում գունային երանգները փոխող նստատեղեր կհայտնվեն

19:44 • 08.07.14

Բրիտանական ավիաընկերությունը փորձարկում է օդանավերի նոր նստատեղերը, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված ուղևորի էմոցիոնալ վիճակից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին: 

Իրականում նստատեղերը համալրված են բազմաթիվ սենսորներով, որոնք ունակ են որսալ ուղեղի ալիքները և իրենց գունային գամմայով հարմարվել վերջիններիս տրամադրությանը: 

Նստատեղերը փոխում են իրենց գույները՝ կարմիրից մինևչ կապույտ: Ծիծաղը խորհրդանշող գույնը դեղինն է, ամոթինը՝ կարմիրը, վախինը՝ երկնագույնը, զայրույթինը՝ կանաչը:
 

Բրիտանական ինքնաթիռներում գունային երանգները փոխող նստատեղեր կհայտնվեն