Samsung, Intel և Dell ընկերություններ միավորվել են «ինտերնետային իրեր» նախագծի շուրջ

23:13 • 08.07.14

Samsung, Intel և Dell ընկերություններն ստեղծել են Open Internet Consortium (OIC) դաշինքը, որի նպատակն է «ինտերնետային ապրանքների» զարգացումը: Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ համապատասխան հայտարարությունը տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքում: 

OIC-ի կազմում ընդգրկվել են նաև Atmel, Broadcom և Wind River ընկերությունները: Կոնսորցիումի նպատակը կլինի «խելացի» իրերի մեկտեղումը և այս կատեգորիայի սարքավորումների միասնական ստանդարտների մշակումը: 

«Ինտերնետային իրերը» հասկացություն է, երբ տարբեր կենցաղային առարկաներ միացվում են համացանցին և համագործակցում միմյանց հետ: Օրինակ, «ինտերնետային իրեր» համակարգում ներառվում է «խելացի տան» համալիր կոնցեպտը:  

Փորձագետների կարծիքով՝ «ինտերնետային իրեր» ծրագիրն արդեն 2020-ին լայնորեն կկիրառվի ամենօրյա կյանքում:
 

Samsung, Intel և Dell ընկերություններ միավորվել են «ինտերնետային իրեր» նախագծի շուրջ