Գիտնականներն ապացուցել են սպիտակուցային դիետայի արդյունավետությունը

00:28 • 08.07.14

Ավստրալացի գիտնականներն ապացուցել են սպիտակուցային դիետայի արդյունավետությունը: Ինչպես հաղորդում է Газета.ru-ն` հենց այդ սննդակարգի մասին են խոսել կենսաբանության ամենամյա փորձարարական համաժողովին:


Գիտնականները նշել են, որ սննդամթերքի բոլոր տեսակներն ունեն որոշակի քանակությամբ ճարպեր, ածխաջրեր և սպիտակուցներ են պարունակում, սակայն եթե հիմնականում բարձր սպիտակուցներ պարունակող սնունդ օգտագործվի, ապա գեղեցիկ արտաքինի պահպանումը լիովին հնարավոր կդառնա:


Գիտնականները համոզված են, որ շատ ամերիկացիների գիրության պատճառը ցածր սպիտակուցային դիետան է, որի հետևանքով մարդիկ շատ ճարպեր և ածխաջրեր են օգտագործում:
 

Գիտնականներն ապացուցել են սպիտակուցային դիետայի արդյունավետությունը