Air France-ը թռիչքներ կիրականացնի ռեակտիվ ինքնաթիռներով

09:29 • 09.07.14

Ֆրանսիական Air France ավիաընկերությունն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն, որի շրջանակներում երկար չվերթների պատրաստվող ուղևորներին կառաջարկվեն մասնավոր ռեակտիվ ինքնաթիռներ։


Ինչպես նշում է Euromag-ը, գերարագ լայներները կթռչեն 1.000-ից ավելի ուղղությունով։ Սակայն հայտնի է, որ ռեակտիվ փոխադրամիջոցի տոմսը 40%-ով ավելի թանկ է լինելու սովորական ինքնաթիռի տոմսից։


Մեկ ժամ թռիչքի արժեքը կկազմի 4.000 եվրո։ Օրինակ՝ Փարիզից Նիցցա մասնավոր ռեակտիվ ինքնաթիռով թռչելու համար հարկավոր կլինի վճարել 6.000 եվրո։ Աղբյուրը հավելում է, որ գերարագ ինքնաթիռները տեղավորում են 4 ուղևոր։


 

Air France-ը թռիչքներ կիրականացնի ռեակտիվ ինքնաթիռներով