Amnesty International-ը կօգնի լրագրողներին YouTube-ի կեղծ տեսանյութերը տարբերել իրականից

14:13 • 09.07.14

Շատ հաճախ լրագրողներն աշխատանքի բերումով ստիպված են լինում գործ ունենալ որևէ կարևոր միջազգային իրադարձությանն առնչվող տեսանյութի հետ, որի ճշմարտացիությունը շատ դժվար է պարզել։ Ուստի լրագրողներին այս հարցում օգնելու համար հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ստեղծել է նոր կայք (Citizen Evidence Lab)։

 

Ինչպես նշում է niemanlab.org-ը, այն լրագրողներին, ինչպես նաև իրավապաշտպան ակտիվիստներին կօգնի տարբերել ներբեռնված կեղծ տեսանյութերն իրականից։ Աղբյուրը հավելում է, որ խոսքը վերաբերում է միայն YouTube կայքում տեղադրված նյութերին։

 

Կայքում հաջորդականության սկզբունքով հստակ ներկայացված են անհրաժեշտ բոլոր ցուցումները, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի պարզել տեսանյութի պատմությունը՝ երբ և որտեղ է այն նկարահանվել, ով է տեսանյութը ներբեռնել համացանց։

Բացի այդ, կայքում կա հատուկ թեստ, որն անցնելով օգտատերերը կարող են ստուգել իրենց հմտությունները տեսանյութերի ծագումը պարզելու հարցում։
 

Amnesty International-ը կօգնի լրագրողներին YouTube-ի կեղծ տեսանյութերը տարբերել իրականից