Երկու երկնաքար այսուհետ կկրեն ռուս գիտնականների անունները
Արեգակնային համակարգի 2 երկնաքար անվանվել են Չելյաբինսկի երկնաքարի ուսումնասիրությամբ զբաղվող Ուրալի դաշնային համալսարանի երկու գիտնականի պատվին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Informing-ին:
Այդ պատվին են արժանացել ՖՏԻ դոցենտ, երկնաքարերի կոմիտեի անդամ ՌԳԱ Վիկտոր Գրոխովսկին և ավագ գիտաշխատող Մարիա Գրիցևիչը:
Գրոխովսկու ղեկավարությամբ են հայտնաբերվել Չեբարկուլ լճի տարածքում ընկած տիեզերական հյուրի առաջին բեկորները: Հուլիսի 14-ին պարզ կդառնա, թե կոնկրետ որ երկնաքարերն են կրելու Ուրալի գիտնականների անունները:










