LG-ի առաջին «խելացի» ժամացույցը հանվել է վաճառքի

12:13 • 09.07.14

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերության առաջին «խելացի» ժամացույցը՝ G Watch-ը, որը գործում է Android Wear օպերացիոն համակարգի հիմքով, հանվել է վաճառքի։


Ինչպես նշում է The Telegraph-ը, նորույթը զուրկ է կոճակներից և համատեղելի  Android 4.3-ով ու դրանից հետո ներկայացված օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների հետ։


Այն ունի 1.65 դյույմանոց էկրան, 400 ամպեր/ժամ մարտկոց. սմարթվոչն արտադրվել է 2 գույնով՝ սև ու սպիտակ։ Սարքը հնարավորություն է տալիս ստուգել էլեկտրոնային փոստը, ծանուցումներ ստանալ սոցկայքերից, պատասխանել մուտքային զանգերին կամ մերժել դրանք։

 

Հետաքրքրական է, որ ժամացույցը համալրված ձայնային հրահանգի գործառույթով, որը թույլ է տալիս օգտատիրոջը հաղորդագրություն ուղարկել OK Google-ով սկսվող ձայնային հրահանգը տալով։

 

Ոլորտի վերլուծաբանները կարծում են, որ մինչ տարեվերջ այս նմուշից աշխարհի կվաճառվի 19 մլն օրինակ։ Մոտ ժամանակները իրենց «խելացի» ժամացույցները կներկայացնեն Motorola-ն, Samsung-ն ու HTC-ն։
 

LG-ի առաջին «խելացի» ժամացույցը հանվել է վաճառքի