Կոշկեղենից առավել վտանգավոր են ճանաչվել ռետինե հողաթափերը

22:49 • 09.07.14

Ռետինե հողաթափերը շատ հարմարավետ են, եթե դրանք լողափին կրեն, ոչ թե քաղաքում, քանի որ դրանց երկարատև կրումը վնասում է ոտքերը: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Our Windsor-ին, այս մասին զգուշացնում են Topical BioMedics-ի բժիշկները:


Նմանատիպ հողաթափերը չեն ապահովում ոտնաթաթի մկանների ճիշտ շարժը, իսկ այդ ամենը հանգեցնում է ծնկների, կոնքերի և մեջքի հոդերի խնդիրների առաջացմանը:


Հողաթափերը սովորաբար բարակ տակացուներ են ունենում, ուստի ոտքը ուժեղ է դիպչում գետնին, ինչը վտանգավոր է ոսկրերի և հոդերի համար:


Բացի այդ՝ հետևից պահող հարմարանքի բացակայության պատճառով ջանքեր են գործադրվում դրանք ոտքին պահելու համար, ինչը կարող է հավասարակշռության խախտման բերել:


Ռետինե հողաթափերը նաև բազմաթիվ վարակների, գրգռվածությունների և սնկային հիվանդությունների աղբյուր են հանդիսանում:
 

Կոշկեղենից առավել վտանգավոր են ճանաչվել ռետինե հողաթափերը