Bugatti-ն իր հանրահայտ Veyron-ը կփոխարինի 1500 ձիաուժ հզորությամբ հիբրիդով (լուսանկարներ)

23:31 • 10.07.14

Bugatti ընկերությունը մտադիր է 2015-ին թողարկել Veyron հիպերքարին փոխարինող մոդելը: Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ Reuters-ին հղումով, ակնկալվում է, որ մոդելն իրենից 1500 ձիաուժ հզորությամբ հիբրիդ կներկայացնի: Այս մոդելի թողարկմամբ անձամբ հետաքրքրված է ապրանքանիշի գործադիր տնօրեն Վոլֆգանգ Դյուրհայմերը:


Հիբրիդային Bugatti-ի մասին առաջին անգամ խոսվել է 2012-ին, սակայն այժմ հայտնի է դարձել, որ ընկերությունը մտադիր է նորագույն մոդելը թողարկել նույն քանակով, ինչ նախորդ Veyron-ը՝ 450 օրինակով: Ապագա մեքենայի արժեքը կկազմի 1.25 մլն եվրո:


Հիբրիդային մոդելի ուժային համակարգը կներառի 16 մխոցային բենզինային շարժիչ՝ 4 տուրբինով, որը ներկա պահին 1200 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այլ տեխնիկական մանրամասներ և դինամիկ բնութագրիչներ հայտնի չեն: Ներկայիս Veyron Super Sport-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 430 կմ/ժամ:
 

 

Veyron Super Sport

 

 

Bugatti-ն իր հանրահայտ Veyron-ը կփոխարինի 1500 ձիաուժ հզորությամբ հիբրիդով (լուսանկարներ)