Google-ը Եվրոպայում 100 միլիոն դոլար ծավալով նոր վենչուրային ֆոնդ է ստեղծում
Google կորպորացիայի ներդրումային ստորաբաժանումը՝ Google Ventures-ը Եվրոպայում 100 միլիոն դոլար ծավալով նոր վենչուրային հիմնադրամ է գործարկել, հայտնել է Google Ventures-ի կառավարիչ գործընկեր Բիլ Մարիսը ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Google Ventures-ի հետաքրքրությունների ոլորտը չի փոխվել, ֆոնդը ներդրումներ է անում տեխնոլոգիական ստարտափերի և այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինտերնետը, ծրագրային ապահովումը, բիոտեխնոլոգիաները և առողջապահությունը, նորարարական գաղափարների մեջ:
Մարիսի խոսքերով՝ ֆոնդը աշխատանքի հեռանկարներ է տեսնում Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, ինչպես նաև Սկանդինավյան տարածաշրջանում: «Մենք հնարավորություն ունենք հետևել, թե ինչպես են այդ տարածաշրջաններում հայտնվում համոզիչ նախագծեր, ինչպես SoundCloud-ն, Spotify-ը, SuperCel-ը և այլ նախագծեր»,- պարզաբանել է նա:
Google Ventures-ը հիմնադրվել է 2009 թվականին: Եվրոպայում ֆոնդի բացվելուց առաջ Google Ventures-ն ամբողջությամբ կենտրոնացած էր Սիլիկոնյան հովտում ներդրումների վրա: Այժմ դրա ֆոնդը կազմում է 300 միլիոն դոլար: Ներդրումների պորտֆելի մեջ են մտնում 250-ից ավելի ընկերություններ, ինչպիսիք են Uber-ը, Nest-ը:










