Լազերային ճառագայթի միջոցով տեղեկության փոխանցման հեղափոխական եղանակ է մշակվել (տեսանյութ)

00:08 • 10.07.14

Hewlett-Packard ընկերության ինժեներները ներկայացրել են The Machine կոմպակտ և ընդարձակ սուպերհամակարգիչը, որը ապագայում կարող է փոխարինել ավանդական տվյալների կենտրոններին:


Ինչպես գրում է Rbc.ru-ն`կայքերի, ամպային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի քանակի աճը ենթադրում է տվյալներ սերվերների քանակի ավելացում: Բազմաթիվ IT ընկերությունների համար դա խնդիր է դառնում, որոնց շարքում է նաև համակարգիչներ արտադրող Hewlett-Packard ընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքով` արդեն 10 տարի անց տվյալների քանակի աճը կհանգեցնի նրան, որ այժմ գոյություն ունեցող ենթակառուցվածքը չի կարողանա գլուխ հանել տվյալների այդ բազայից:

 

Այլ խոսքով` անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տվյալների պահպանման բազա, որում ո´չ միայն հնարավոր կլիներ հսկայական ծավալով տեղեկություն տեղավորել, այլև` դրանք կլինեին բավականին կոմպակտ` գոյություն ունեցող տվյալների կենտրոններին փոխարինելու համար: Որպես այս խնդրի լուծում HP ընկերությունն առաջարկել է The Machine սուպեր համակարգիչը, որի երկու հիմնական առանձնահատկությունն է՝ հիշողության նոր ձևը և տվյալների փոխանցման ինովացիոն տարբերակը: Տեղեկատվությունը կուտակիչներին կփոխանցվի լազերային ճառագայթների միջոցով, ոչ թե ավանդական պղնձե մալուխների: Նման տեխնոլոգիան թույլ կտա 160 պետաբայթ (160 000 տերաբայթ) ինֆորմացիան փոխանցել 250 նանովայրկյանի ընթացքում:
 

Լազերային ճառագայթի միջոցով տեղեկության փոխանցման հեղափոխական եղանակ է մշակվել (տեսանյութ)