Ռուս գիտնականների ստեղծած «խելացի» լուսացույցները կպայքարեն խցանումների դեմ
Գիտությունների ռուսական ակադեմիայի մասնագետները ստեղծել են «խելացի» լուսացույցներ, որոնք պայքարելու են ճանապարհային խցանումների դեմ։
Ինչպես նշում է rg.ru-ն, սարքերը համալրված են տվիչներով, որոնք գնահատելու են ճանապարհային իրավիճակը, փոխանակվելու են խաչմերուկներում երթևեկության հաճախակիության վերաբերյալ տվյալներով։ Այս ամենի արդյունքում լուսացույցները կմշակեն խցանումները կանխելու արդյունավետ մեխանիզմ։
Աղբյուրը հավելում է, որ «խելացի» լուսացույցները կկարողանան կանխատեսել ճանապարհային իրավիճակը տվյալ վայրում՝ 10-20 րոպե կանխավ։
Ռուս գիտնականները նկատել են, որ նմանատիպ սարքեր կան նաև աշխարհի մյուս երկրներում, սակայն իրենց ստեղծածը անհամեմատ արդյունավետ է, քանի որ լուծում է ճանապարհային երթևեկությանն առնչվող խնդիրների ավելի մեծ շարք։










