Ճապոնիա զգուշացի՛ր. տիեզերագնացը լուսանկարել է Ճապոնիան պատուհասած «Նեոգուրի» թայֆունը (լուսանկարներ)

10:50 • 10.07.14

Ճապոնիայի ափերը վերջին մի քանի օրվա ընթացքում պատուհասած «Նեոգուրի» գերթայֆունն այնքան հզոր է, որ ապշելու տպավորություն է թողնում անգամ տիեզերքից նայելու դեպքում։
 

The eye of the storm: Astronaut Alexander Gerst has captured stunning images of Supertyphoon Neoguri from the International Space Station.

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տիեզերագնաց Ալեքսանդր Գերսթը վերևից լուսանկարել է բնական երևույթը՝ ուշագրավ կադրերը ներբեռնելով Twitter սոցկայքում։

 

Astronaut Alexander Gerst has captured stunning images of Supertyphoon Neoguri from the International Space Station.



«Այն ուղղակի ահռելի է. Ճապոնիա, զգուշացի՛ր։ Երբևէ նման բան չէի տեսել»,- մեկնաբանել է լուսանկարները գերմանացի տիեզերագնացը։ Նա մանրամասնել է, որ լուսանկարներն արվել են հուլիսի 7-8-ը ընկած ժամանակահատվածում։
 

Astronaut Alexander Gerst captioned this picture taken 7 July: 'Scary. The sunlight is far from reaching down the abyss of Neoguri's 65 km-wide eye.'

 

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ գերթայֆունը երկրի  որոշ հատվածներում առաջացրել է 200-250 կմ/ժ արագությամբ քամի։ Այժմ այն շարժվում է դեպի Ճապոնիայի հյուսիս։ Նշվում է, որ գերթայֆունի հետևանքով վնասվածքներ է ստացել 28 մարդ, իսկ 63.000 տուն հոսանքազրկվել է։

 

Typhoon Neoguri was reported heading for the Japanese mainland on Wednesday (9 July).   With gusts of up to 110 miles an hour (180km/h) the typhoon was forecast to hit the southern main island of Kyushu early Thursday before moving east along the Japanese archipelago, according to the national weather agency.

One of a series of snaps of Supertyphoon Neoguri taken from International Space Station by astronaut Alexander Gerst
 

Ճապոնիա զգուշացի՛ր. տիեզերագնացը լուսանկարել է Ճապոնիան պատուհասած «Նեոգուրի» թայֆունը (լուսանկարներ)