Հնդկաստանում երկու SIM քարտերի հնարավորությամբ «խելացի» ժամացույց են մշակել
Հնդիկ ինժեներները Spice Smart Pulse անվամբ «խելացի» ժամացույց են մշակել, որը նաև մատչելի է՝ կարժենա 84-67 դոլար: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Newsru-ին:
Spice Smart Pulse-ը կարող է աշխատել գրեթե բոլոր սմարտֆոնների հետ՝ Android օպերացիոն համակարգի օգնությամբ: Էկրանին արտացոլվում են մուտքային զանգերի մասին տեղեկատվությունն ու տեքստային հաղորդագրությունները, ինչպես նաև՝ դրանով կարելի է կառավարել բջջայինի երաժշտական ցանկը:
Սարքն ստացել է 1.6 դույմանոց, 240×320 կետայնությաբ էկրան, սակայն նրա հիմնական առանձահատկությունը երկու SIM քարտով աշխատելու կարողությունն է: Այնկարող է աշխատել ինքնուրույն՝ առանց սմարտֆոնին միացվելու:










