iPhone 6-ը կարող է ներկայանալ էկրանի նոր վիբրացիոն գործառույթով
Apple-ի նորագույն iPhone 6 սմարթֆոնը, որը թողարկել ամերիկյան ընկերությունը մտադիր է սեպտեմբերին, կարող է ներկայանալ էկրանի նոր գործառույթով, որի շնորհիվ էկրանին դիպչելիս այն տարբեր վիբրացիոն գործողություններ կկատարի: Այս մասին գրում է Business Insider-ը` GForGames-ին հղումով, որն էլ մեջբերում է չինական ԶԼՄ-ներին:
Տեղեկությունն այն մասին, որ Apple-ը 6-րդ սերնդի iPhone-ում կկիրառի շոշափելի զգայունության (haptics) տեխնոլոգիան առաջին անգամ հայտնվել է Laoyaoba չինական աղբյուրում: Ամերիկյան ընկերությունից այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել: Այս տեխնոլոգիան կատարյալ է սենսորային էկրանի ստեղնաշարի համար, քանի որ օգտատերն էկրանին դիպչելիս կարող է ֆիզիկապես զգալ էկրանի «շոշափման հետադարձ» վիբրացիոն էֆեկտը, ինչն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ասես ոչ թե հավաքում ես տառերը, այլ փակում հենց ապակու վրա:
Պարբերականն այս տեխնոլոգիան անվանում է Apple-ի «գաղտնի զենքը» iPhone 6-ի համար: Android-ով աշխատող այլ հեռախոսներ արդեն կիրառում են այս տեխնոլոգիան, սակայն iPhone 6-ում կիրառվելիք տեխնոլոգիան կտարբերվի մի շարք առանձնահատկություններով:
Ինչպես ակնկալվում է նոր iPhone-ը Apple-ը կներկայացնի սեպտեմբերին:










