Ամերիկացիները ռոբոտներին կսովորեցնեն տներ կառուցել լեգոյի կոնստրուկտորի սկզբունքով
Ամերիկյան շինարարական ընկերություններից մեկը պատրաստվում է լեգոյի կոնստրուկտորի սկզբունքով տներ կառուցել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով TCH-ին:
Այս նախագծի իրագործման առանձնահատկությունն այն է, որ այդ տները կկառուցվեն այսպես կոչված՝ խելացի աղյուսներից, որոնք շատ նման կլինեն հայտնի խաղալիքների դիզայնին:
Լեգոյի սկզբունքի հիման վրա պատրաստված նոր տեսակի աղյուսներն ապահով կերպով ամրանում են միմյանց հատուկ սոսնձի միջոցով, սակայն աղյուսի նոր տեխնոլոգիան դեռևս նախատիպի փուլում է, ընկերությանը 3 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար:
Smart աղյուսն ստեղծվում է հատուկ էներգախնայող նյութերի շնորհիվ, որոնք ըստ արտադրողների՝ կրկնակի էժան կլինեն, քան սովորական նյութերն են: Ակնկալվում է, որ շինարարական ողջ աշխատանքը ռոբոտները կիրականացնեն:










