Ծալովի հեռուստացույց՝ անհետացող էկրանով. LG-ն ներկայացրել է իր նորույթը (լուսանկարներ)
Հարավկորեական LG ընկերությունը հատուկ կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացրել է իր ուշագրավ նորույթը. 46 սմ անկյունագիծ էկրանով ծալովի հեռուստացույց, որը բառի բուն իմաստով հնարավոր է ծալել ու հեշտությամբ տեղափոխել այլ վայր։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նորույթը հնարավոր է եղել ստեղծել դրա արտադրման գործընթացում պլաստիկի փոխարեն նորարարական տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ։ Նշվում է, որ հեռուստացույցի 152 սմ անկյունագիծ էկրանով մոդելը վաճառքի կհանվի 2017թ։

Սակայն ծալվելու հատկությունը նորույթի միակ առավելությունը չէ. բրիտանական պարբերականը հավելում է, որ երբ հեռուսատցույցը միացված չէ, դրա էկրանը սկսում է անհետանալ։











