Լինզաները սխալ օգտագործելու պատճառով թայվանցի աղջիկը զրկվել է տեսողությունից

22:46 • 11.07.14

Թայվանցի ուսանողուհին կես տարի շարունակ աչքից չի հանել կոնտակտային լինզաները, որի համար ստիպված է եղել թանկ վճարել: Ինչպես հայտնում է Vesti.ru-ն` Daily Mail-ին հղումով, այդ ընթացքում լինզաների ներսի կողմում վտանգավոր բակտերիաներ են կուտակվել, որոնք «կերել» են աղջկա աչքի խնձորակները:


Ակնաբույժները պնդում են, որ լինզա կրողները չչարաշահեն հիգիենայի տարրական կանոնները, սակայն 23-ամյա Լիան Կաոն կամ երբևէ չի լսել դրա մասին, կամ չափազանց ծույլ է: Բժիշկները խորհուրդ են տալիս լինզաները պարբերաբար մաքրել` գիշերային ժամերին դրանք հատուկ լուծույթի մեջ պահելով, և անպայման հանել լողանալիս: Թայվանցի աղջիկը չի հետևել այս կանոններից և ոչ մեկին և կես տարի շարունակ չի հանել լինզաները, ինչի հետևանքով լինզայի մակերեսի վրա բարենպաստ պայմաններ են ստեղծվել վնասակար բակտերիաների համար:


Բակտերիաները քայքայել են աչքի խնձորակը, ինչի արդյունքում աղջիկն ամբողջովին կուրացել է: Ներկա պահին նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Բժիշկները նրա մոտ բավականին հազվադեպ հիվանդություն են ախտորոշել, որը կոչվում է ականտամեոբա կերատիտ (հազվադեպ հանդիպող եղջերաբորբ): Այն կարող է զարգանալ մի քանի տարում, իսկ դրա մասին հիվանդը պարզում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ անել արդեն հնարավոր չէ:

 

Լինզաները սխալ օգտագործելու պատճառով թայվանցի աղջիկը զրկվել է տեսողությունից