Դարչինը՝ պարկինսոնի հիվանդության բուժման անվտանգ միջոց

21:10 • 12.07.14

Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սովորական դարչինը յուրահատուկ հատկություններ ունի: Այն արգելակում է ուղեղում պարկինսոնի հիվանդության համար պատասխանատու բիոմեխանիկական, բջջային և անատոմիական փոփոխությունները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Ani News-ին:


Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ դարչինի շնորհիվ առաջացած միացությունները մուտք են գործում ուղեղ և արգելակում են Parkin և DJ-1 պաշտպանիչ սպիտակուցների տրոհումը:


Նյարդաբան Ֆլոյդ Դեյվիսի խոսքով՝ դարչինը կարող դառնալ պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնող անվտանգ մեթոդներից մեկը:



 

Դարչինը՝ պարկինսոնի հիվանդության բուժման անվտանգ միջոց