Apple-ի «խելացի» ժամացույցի արտադրությունը հետաձգվել է մինչ նոյեմբեր

15:06 • 12.07.14

Ամերիկյանհ Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի սիրահարներն արդեն տևական ժամանակ է, ինչ սպասում են iWatch «խելացի» ժամացույցի թողարկմանը, ինչը, սակայն, անհայտ պատճառներով ձգձգվում է։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ էլ հայտնի է դարձել, որ սմարթվոչի արտադրությունը չի սկսվի մինչ ընթացիկ տարվա նոյեմբեր։ Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ սարքի զանգվածային արտադրության հետաձգումը պայմանավորված է նրանով, որ Apple-ը ցանկանում է գերորակյալ ժամացույց ստեղծել։ 

Սակայն չի բացառվում, որ հոկտեմբեր ամսին ընկերությունն այնուամենայնիվ հատուկ միջոցառում կկազմակերպի ու կներկայացի սմարթվոչը։ Հայտնի է, որ սարքը համալրված է լինելու շափյուղայի բյուրեղներից պատրաստված դիմացկուն էկրանով, որն անկոտրելի է լինելու։
 

Apple-ի «խելացի» ժամացույցի արտադրությունը հետաձգվել է մինչ նոյեմբեր