Հայ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադայից 6 մեդալ են վաստակել

14:06 • 13.07.14

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումից։


«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:


«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ այս պահին մենք արդեն ունենք 6 մեդալ:


«Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալ եմ մեր աշակերտներին, մարզիչներին, իրենց ուսուցիչներին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Հաջողություն եմ մաղթում մեր մնացած օլիմպիական թիմերին: Առջևում դեռ «Քիմիա»–ի, «Ֆիզիկա»–ի, «Ինֆորմատիկա»–ի և «Աստղագիտության» միջազգային օլիմպիադաներն են»,– ասվում է գրառման մեջ:

 

 

Հայ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադայից 6 մեդալ են վաստակել