ԵՄ-ի՝ մարդու ուղեղի վրա ազդելու գիտական ծրագիրը տապալման եզրին է
Եվրամիության հավակնոտ ծրագիրը՝ նորագույն համակարգչային տեխնոլոգիաների միջոցով մարդու ուղեղի վրա ազդելու (Human Brain Project) ծրագիրը տապալման եզրին է։
Ինչպես հաղորդել են բրիտանական լրատվամիջոցները, 130 առաջատար գիտնականներից և մասնագետներից բաղկացած խումբը, որը ներառված էր այդ նախագծում, բողոք-նամակ է հղել Եվրահանձնաժողովին։
Նրանք սպառնացել են բոյկոտել նախագիծը, եթե լուրջ շտկումներ տեղի չունենան։
«Դժգոհ գիտնականները կարծում են, որ նախագիծը ոչ բավարար չափով է հաշվի առնում ուղեղի հոգեբանական գործունեության դժվարություններն ու ձգտում է սահմանափակվել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների առկա ձեռքբերումներով»,-ասել է Լոնդոնի համալսարանի համակարգչային նեյրոբիոլոգիայի կենտրոնի տնօրեն Փիթեր Դայանը։
Փաստացի խոսքը տեխնոլոգիական, այլ ոչ բիոտեխնոլոգիական նախագծի մասին է։










