Գերլուսինը՝ լուսանկարներով
Մեր տիեզերական հարևանը այժմ շատ մոտ է Երկիր մոլորակնին և այդ պատճառով Լուսինը արտասովոր ձևով մեծ է թվում, գրում է Yahoo News-ը՝ ներկայացնելով լուսանկարներ:
Երկրից Լուսնի հեռավորությունը փոփոխական է, քանի որ լուսինը շարժվում է էլիպսաձև ուղեծրով: Ամեն դեպքում, երբ լիալուսին է և լուսինը մոտ է, ավելի մոտ, սովորականից ավելի վառ է երևում: Այս տարի դեռ ևս երկու անգամ էլ՝ օգոստոսի 10-ին ու սեպտեմբերի 9-ին նման գերլիալուսինների ականատես կլինենք:














