Apple-ը մատակարարներին մեծ էկրանով 80 մլն հատ նոր iPhone է պատվիրել. The Wall Street Journal

15:49 • 22.07.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մատակարարներին 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով էկրաններով 70-80 մլն հատ նոր iPhone է պատվիրել, հայտնում է Газета-ն։ Ըստ The Wall Street Journal-ի տեղեկությունների` սա ընկերության պատմության մեջ iPhone սմարթֆոնի խոշորագույն նախնական պատվերն է։

 

Apple-ը հույս ունի, որ ավելի մեծ էկրանով սմարթֆոնները կգրավեն գնորդներին, ովքեր օգտվում են Samsung-ի ու այլ ընկերություննների նմանատիպ սարքերից։

 

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ նոր մոդելները պետք է արտադրվեն մինչ դեկտեմբերի 30-ը։ Հայտնի է, որ Apple-ի գլխավոր մատակարարներ Pegatron և Hon Hai Precision Industry (Foxconn) չինական ընկերություններն ակտիվորեն գործի են վերցնում նոր աշխատակիցների։

 

Համեմատության համար Газета-ն հավելում է, որ անցած տարի iPhone 5s և 5c սմարթֆոնների առաջին խմբաքանակի նախնական պատվերը սահմանափակվել է 50-60 մլն օրինակով։
 

Apple-ը մատակարարներին մեծ էկրանով 80 մլն հատ նոր iPhone է պատվիրել. The Wall Street Journal