Bentley-ն մտադիր է 2015թ.-ի վերջին թողարկել ամենաարագ ամենագնացն աշխարհում
Bentley ընկերությունը պատրաստվում է 2015 թվականի վերջին աշխարհում ամենաարագ ամենագնացը թողարկել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Car and Drive պորտալին:
Նոր ապրանքանիշի համար շարժիչների լայն ընտրանի կառաջարկվի, որոնց շարքում կլինեն 4 լիտր տարողությամբ V8, 4.2 լ. տարողությամբ բենզինային W12 և 8 ուժային միավորով մխոցային շարժիչի հիբրիդային համակարգը: Հնարավոր է նաև դիզելային շարժիչի տարբերակը, սակայն այդ հարցի շուրջ վերջնական որոշումը դեռևս չի կայացվել:
Bentley ընկերության վաճառքի և մարքեթինգի տնօրեն Քևին Ռոուզը հայտարարել է, որ նոր զարգացումների նպատակն այն է, որ W12 շարժիչի շնորհիվ ամենագնացը ամենաարագ մեքենան համարվի:
Ինչ վերաբերում է մոդելի արտաքին տվյալներին, ապա այն իր չափսերով 2012 թվականին Ժնևի ավտոսրահում ներկայցաված Bentley-ի ամենագնացի կոնցեպտից ավելի փոքր կլինի:










