Facebook-ը ներկայացրել է «Պահել» կոճակը` նյութերն ավելի ուշ կարդալու կամ դիտելու համար

11:13 • 22.07.14

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է «Պահել» կոճակը` ավելի ուշ նորություններ կարդալու և տեսանյութեր դիտելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը:


«Յուրաքանչյուր օր մարդիկ սոցցանցի էջերում գտնում են տարատեսակ հետաքրքիր բաներ, բայց միշտ չէ, որ բավականաչափ ժամանակ ունեն դրանք ուսումնասիրելու համար: Այժմ դուք կարող եք պահել ամենը, ինչ գտել եք Facebook-ի էջերում` հետագայում դիտելու համար, երբ ավելի շատ ժամանակ ունենաք», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

Կոճակը կաշխատի բոլոր կրիչների, այդ թվում` Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա գործող սարքերի համար: «Դուք կկարողանաք պահել ձեզ դուր եկած ինտերնետային էջերի, ֆիլմերի, շոուների և երաժշտության հղումները»,- նշել են ընկերությունում:


«Պահել» կոճակը կլինի «Հավանել» կոճակի կողքին: Facebook-ից նաև հայտնել են, որ պարբերաբար լրահոսում կհայտնվեն արված հղումների մասին հիշեցումներ:


Ինչպես վստահեցրել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր գործառույթը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար մի քանի օրից:

Facebook-ը ներկայացրել է «Պահել» կոճակը` նյութերն ավելի ուշ կարդալու կամ դիտելու համար