iPhone 6-ը կունենա Apple-ի լուսարձակող լոգոտիպ. ԶԼՄ-ներ

12:33 • 22.07.14

Ամերիկյան Apple ընկերության 6-րդ սերնդի iPhone սմարթֆոնը կարող է ունենալ լուսարձակող «խնձորային» լոգոտիպ, ինչպիսին որ կան MacBook նոութբուքերի վրա։
 

Ինչպես հայտնում է Лента-ն, այս տեղեկությունը տարածել են մինչ պաշտոնական շնորհանդեսները Apple-ի արտադրանքի մասին մանրամասներ հայտնող բլոգերները։
 

Նրանք տարածել են սմարթֆոնի հետին պանելի լուսանկարը, որում երևում է ավանդական լոգոտիպի տեղում պլաստիկ մի կտոր, որն ունակ է իր միջով անցկացնել լույսը։


Ենթադրվում է, որ լուսարձակող լոգոտիպը կօգտագործվի ծանուցումների մասին տեղեկացնելու, ինչպես նաև NFC (near-field communication) ազդակը փոխանցելու համար։

 

iPhone 6

 

iPhone 6-ը կունենա Apple-ի լուսարձակող լոգոտիպ. ԶԼՄ-ներ