Jaguar-ը Tour de France մրցարշավի համար ներկայացրել է F-type կուպեի հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Tour de France Բրիտանական Jaguar մեքենաշինական ընկերությունը կրկին որոշել է Tour de France հեծանվավազքի մրցույթում աջակցել իր հայրենակիցների Team Sky թիմին:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` այդ նպատակով Jaguar-ն ստեղծել է F-type կուպեի հատուկ տարբերակը` մեկ օրինակով և Team Sky-ին բնորոշ գունավորմամբ:
Մոդելի ստեղծման վրա աշխատել են Jaguar Special Vehicle Operations ստորաբաժանման մասնագետները, ովքեր փոփոխության չեն ենթարկել F-type կուպեի հիման վրա ստեղծված շարժիչը, սակայն մեքենայի տանիքին հատուկ բեռնախցիկ են ավելացրել երկու հեծանվի համար և մեքենայի թափքը ներկել են Team Sky-ի գույներով` սև ու երկնագույն: Նույն երանգներով էլ ներկայանում է մեքենայի ինտերիերը:
Մեքենայի ևս մեկ կարևոր նորույթն է էլեկտրաէներգիայի առանձին աղբյուրը, որը տեղակայված է բեռնախցիկում և նախատեսված է ռադիոընդունիչների, բարձրախոսների, ձայնային ազդանշանների ու հեռուստացույցների համար:
Հեծանվորդներից առաջ անցնել մեքենան կկարողանա 5 լիտր ծավալով 8 մխոցային տուրբո շարժիչի օգնությամբ, որի հզորությունը կազմում է 542 ձիաուժ: F-type կուպեի հատուկ տարբերակը կդառնա Team Sky-ի «աջակցման մեքենան» միայն մրցարշավի 20-րդ փուլի ժամանակ` փոխարինելով Jaguar XF Sportbrake-ին: Jaguar-ը մտադիր չէ մոդելը ներկայացնել սերիական թողարկման:














