Մազերի խնդիրները կարող են օրգանիզմում զարգացող հիվանդության առաջին նշանը լինել

22:45 • 22.07.14

Մազերի խնդիրները չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են օրգանիզմում զարգացող հիվանդության առաջին նշանը լինել: Այս մասին հաղորդում է Meddily.ru-ն՝ հղում կատարելով The Time of India-ին:


Մտահոգություն առաջացնող ախտանշաններն են՝ մազերի աննորմալ աճը, մազերի և գլխամաշկի չորությունը, թեփեը և մազաթափությունը:


Մազերի զանազան խնդիրները՝ խամրած գույնը, յուղոտությունը, փշրվող ծայրերը օրգանիզմում որևէ նյութի բացակայության կամ առողջական խնդրի առկայության ազդանշան են: Այսպիսով՝ չոր և փխրուն մազերը սպիտակուցի, A վիտամինի, ցինկի, ճարպային թթուների պակասի և վահանաձև գեղձի խնդիրների ազդանշանն են:


Յուղոտ մազերը օրգանիզմում ցինկի, ֆոլաթթվի և В6 վիտամինի պակասի ազդանշանն են, իսկ կոշտ մազերը՝ սպիտակուցի, A վիտամինի պակասի: Փշրվող ծայրերով մազերը կարող են ազդարարել անեմիա հիվանդության, երկաթի, В6 վիտամինի, մագնեզիումի և ցինկի բացակայության մասին:


Վաղ տարիքում սպիտակ մազերի ի հայտ գալը սթրեսների, հորմոնալ խնդիրների, В վիտամինի, ֆոլաթթվի և պղնձի բացակայության ազդանշանն է:
 

Մազերի խնդիրները կարող են օրգանիզմում զարգացող հիվանդության առաջին նշանը լինել