2014 թվականի հունիսը դարձել է համաշխարհային դիտարկումների պատմության ընթացքում ամենատաքը

10:19 • 22.07.14

2014 թվականի հունիսը դարձել է համաշխարհային դիտարկումների պատմության ընթացքում ամենատաքը. երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը կազմել է +61,2 °F, ինչը կազմում է մոտ +16,5°C: Այդ մասին հայտնել է Օվկիանոսների և մթնոլորտի ուսումնասիրության հարցերով ԱՄՆ ազգային վարչությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նախկին ռեկորդը, որը գրանցվել է 2010 թվականի հունիսին, քիչ է ընդամենը մեկ քսաներորդ աստիճանով: Փոխարենը` այն 1,3 աստիճանով ավելի է ողջ XX դարի ընթացքում միջին ջերմաստիճանից:


Վարչությունում հիշեցրել են, որ անցած մայիսը նույնպես ամենատաքն էր: Խոսքն աշխարհի համար միջին ցուցանիշի մասին է, և տարբեր երկրներում այն կարող է տարբերվել: Այսպես, ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայի հյուսիսում, Գրենլանդիայում, Կենտրոնական Աֆրիկայում և Հարավային Ասիայում: Բացառություն է դարձել միայն Անտարկտիկան:

 

1997 թվականից աշխարհում թարմացվել են բոլոր 12 ամիսների ջերմաստիճանի ռեկորդները, մինչդեռ ցածր ջերմաստիճանի ռեկորդները չեն փոխվել 1917 թվականից:

2014 թվականի հունիսը դարձել է համաշխարհային դիտարկումների պատմության ընթացքում ամենատաքը