Մրգերը և բանջարեղենը կպաշտպանեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից

23:52 • 22.07.14

Գունանյութերով հարուստ մրգերն ու բանջարեղենը օգնում են մաշկին՝ վնասակար ճառագայթներից պաշտպանող բնական պատնեշ ստեղծել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The My Daily-ին:


Պաշտպանության մակարդակը կարելի է գնահատել այնպես, ինչպես արևից պաշտպանող քսուկների դեպքում է արվում. որքան շատ մրգեր և բանջարեղեն օգտագործվի, այնքան ավելի մեծ կլինի պաշտպանությունը: Դրանց մեջ պարունակվող նյութերը ճնշում են արևի ճառագայթների ավերիչ հետևանքները, չեզոքացնում ազատ ռադիկալները և նվազեցնում մաշկի կարմրությունը:


Մանուշակագույն մրգերը և հատապտուղները բնական SPF-ֆիլտր են պարունակում: Սև հաղարջը, հապալասը, սև խաղողը և թուզը պաշտպանում են մաշկը վնասակար ճառագայթներից:


SPF-ֆիլտրն առկա է նաև նարնջագույն և մուգ կանաչ բանջարեղենի՝ պղպեղի, դդմիկի, կաղամբի և սպանախի մեջ: Շնորհիվ հակաօքսիդանտների բարձր մակարդակի՝ դրանք օրգանիզմում կարող են փոխարկերպել ազատ ռադիկալների:
 

Մրգերը և բանջարեղենը կպաշտպանեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից