Swash. ստեղծվել է նոր սարք, որը մաքրում և արդուկում է հագուստը մի քանի րոպեում (տեսանյութ)

17:00 • 22.07.14

Մարդկանց մեծ մասին ծանոթ է այն իրավիճակը, երբ ինչ-որ կարևոր տեղ գնալուց առաջ պարզվում է, որ նախատեսված հագուստը կեղտոտ է կամ ճմռթված։ Սակայն այժմ ստեղծվել է նորարարական մի սարք, որը հաշված րոպեների ընթացքում լուծում է բոլոր խնդիրները։

 

The $499 (£292) Swash (pictured) was designed by Whirlpool and P&G. It is 54-inches (1.3 metres) tall and 17-inches (43cm) wide. The clothes hanger sits inside the machine, which is 30-inches (76cm) long when closed and 55-inches (1.39 metres) long when extended

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Swash-ը մի սարք է, որն իրենից ներկայացնում է և՛ լվացքի մեքենա, և՛ արդուկ։ Հետաքրքրական է, որ այն ջուր չի օգտագործում. այն 10 րոպեում մաքրում է կեղտոտ հագուստը, վերացնում տհաճ հոտերն ու հարթեցնում բոլոր ճմռթված հատվածները։

 

The Swash system uses weights to hold clothes in place, while liquid is sprayed across the clothes, on the front and back   Swash doesn't need water, and also doesn't need to be plumbed in. This makes it portable. A treated and untreated blouse is picutred

Whirlpool և P&G ընկերությունների համատեղ արտադրած սարքի արժեքը 499 դոլար է։ Այն ունի 1.3 մ բարձրություն և 43 սմ լայնություն։ Կախված հագուստի չափերից՝ սարքի բարձրությունն ու լայնությունը կարելի է մեծացնել։


Swash-ը շարժական է, ինչը նշանակում է, որ այն կարելի է վերցնել նաև ճամփորդությունների ժամանակ։ Ներկայում սարքը հնարավոր է պատվիրել միայն ԱՄՆ-ում։
 

 

Swash. ստեղծվել է նոր սարք, որը մաքրում և արդուկում է հագուստը մի քանի րոպեում (տեսանյութ)