Գինի, գարեջուր, տեկիլա, շամպայն. սիրված ըմպելիքների պատկերները` մանրադիտակով նայելիս (լուսանկարներ)
Bevshots անունով հայտնի ընկերությունը ալկոհոլի կիրառման յուրօրինակ ու մշակութային տրբերակ է գտել: Ինչպես գրում է Business Insider-ը` ընկերության մասնագետները բյուրեղացնում են տարբեր սիրված ըմպելիքներ, ինչպես օրինակ՝ գարեջուրը, գինին, կոկտեյլները և լիկյորը, ապա ստացված արդյունքները դիտում մանրադիտակով: Ստացված տեսարանն ուրիշ տեղ տեսնել հնարավոր չէ:
Բյուրեղացված ըմպելիքները լուսանկարել են մանրադիտակի միջով նայելիս, որում լույսն անդրադարձնում է խմիչքի բյուրեղները, որի արդյունքն ապշեցուցիչ է:
Տեկիլան բավականին նման է ապակու: Մանրադիտակով արված լուսանկարներում հնարավոր է տեսնել խմիչքի առանձին տարրերը:

Պինա Կոլադան բավականին էկզոտիկ տեսք ունի

Սկոտչի այս լուսանկարը շատերը նմանեցրել են Վան Գոգի «Աստղազարդ գիշեր Ռոնայի վրա» կտավին:

Գարեջուրը` սառեցման եղանակով բյուրեղացնելու ժամանակ

Կարմիր գինին նման է շարքով դասավորված գունավոր արմավենիների:

Մարգարիտա կոկտեյլը

Օղին նման է երկնքից թափվող ասուպների:

Հողմապտույտ հիշեցնող այս պատկերը ստացվել է ոչ ոգելից կոլայից:

Շամպայնի կախարդական անտառը











