Չինաստանում հսկայական ջրային միջատ է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:03 • 23.07.14

Չինաստանի Սիչուան նահանգի լեռնային հատվածում հայտնաբերվել է հսկայական ջրային միջատ, որը, ըստ մասնագետների, ամենամեծն է աշխարհում։

 

Ինչպես նշում է The Huffinghton Post-ը, այն հայտնաբերել են Արևմտյան Չինաստանի Միջատների թանգարանի աշխատակիցները՝ վերջերս անցկացրած գիտարշավի ժամանակ։ Նշվում է, որ միջատի թևերի բացվածքը 21 սմ է. այլ տեղեկություններ դրա վերաբերյալ դեռևս հայտնի չեն։

 

Միջատի մեծությունն ավելի ակնառու դարձնելու համար պարբերականն առաջարկում է դիտել մի լուսանկար, որտեղ նորահայտ միջատի չափերը համեմատվում են ձվի հետ։

 

View image on Twitter
 
View image on Twitter


 

Չինաստանում հսկայական ջրային միջատ է հայտնաբերվել (լուսանկարներ)