Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանն ու Չինաստանն առաջատար են iPhone-ի վաճառքներով

09:34 • 23.07.14

Ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններն ամենից լավ վաճառվում են Ռուսաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Չինաստանում, հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով՝ ընկերությունը 2014թ. 3-րդ ֆինանսական եռամսյակում ամբողջ աշխարհում իրացրել է 35.2 մլն iPhone, ինչը 12.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

 

«Մենք չափազանց գոհ ենք արդյունքներով և նրանով, թե որ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է Կուկը։

Նա նշել է, որ առաջատար շուկաներն են այժմ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Չինաստանը։ «Անհավանական արդյունքներ կան այդ երկրներում։ Վաճառքներն այդ երկրներում աճել են 55%-ով»,- հայտնել է Կուկը։

 

Միևնույն ժամանակ, համաձայն ընկերության հրապարակած զեկույցի, iPad պլանշետային համակարգիչների վաճառքները նվազել են 9%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այդ սարքավորումների վաճառքը կազմել է 13.2 մլն։

 

Ընկերության մաքուր շահույթն աճել է 11%-ով՝ հասնելով 7.7 մլրդ դոլարի։ Եկամուտը կազմել է 37.4 մլրդ դոլար՝ կրճատվելով գրեթե 6%-ով։

 

Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանն ու Չինաստանն առաջատար են iPhone-ի վաճառքներով