Microsoft-ը մտադիր է մինչ 2016թ. Nokia-ն «անվնաս» բիզնես դարձնել
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչ 2016թ. իրեն պատկանող Nokia-ն վնասներ չբերող բիզնես դարձնել, հայտնում է Газета-ն։
Մասնավորապես՝ Microsoft-ը պատրաստվում է Nokia-ի ծախսերը կրճատել 1 մլրդ դոլարով։ Այդ նպատակով ընկերությունն անցած շաբաթ 14%-ով կրճատել է Nokia-ի աշխատատեղերը։
Աղբյուրը հիշեցնում է, որ աշխարհում համակարգչային ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողը ֆիննական Nokia-ն ձեռք է բերել 7.2 մլրդ դոլարով։










