Ներկայացվել է Aston Martin V12 Vantage S-ի «երկվորյակ եղբայրը» (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է V12 Vantage S մոդելի «երկվորյակ եղբորը»՝ նոր ռոդսթեր, որը տեխնիկապես չի տարբերվում օրիգինալ տարբերակից։

Ինչպես նշում է rbc.ru-ն, նորույթն ունի 6 լ աշխատանքային ծավալով, 12 գլանանի, 565 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.9 վայրկյանում, իսկ ինչ վերաբերում է դրա զարգացրած առավելագույն արագությանը, ապա այն 323.4 կմ/ժ է։

Աղբյուրը նկատում է, որ այս հատկանիշների շնորհիվ մեքենան լիովին մրցունակ է McLaren F1-ի և Hennessey Venom GT-ի հետ։

Մեքենայի տանիքը բացվում և փակվում է 14 վայրկյանում։ Դրա ներքին սրահը պատված է բարձրորակ կաշվով։ Ռոդսթերի գինը դեռևս հայտնի չէ։












