Ճապոնիայի վարչապետն առաջարկել է ռոբոտների օլիմպիադա անցկացնել

10:44 • 23.07.14

2020-ին աշխարհի տարբեր ժողովուրդներ իրենց ամենաօժտված մարզիկներին են ուղարկելու Տոկիո՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Սակայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ լավ կլիներ նաև ռոբոտներին իրար դեմ մրցման հանել, հայտնում է Russia Today-ը:

 

Տոկիոյում և Սաիտամայում ռոբոտարտադրող գործարաններ իր այցի ժամանակ վարչապետը մասնավորապես ասել է, որ Ռոբոտների օլիմպիադան լավ առիթ կլիներ ամբողջ աշխարհում առաջընթացի տեմպերը ֆիքսելու առումով:

«Ես կցանկանայի 2020-ին ի մի բերել աշխարհի ռոբոտներին և Օլիմպիադա անցկացնել, որում նրանք կմրցեն իրենց տեխնիկական հնարավորություններով», -ասել է Աբեն: 

 

Ի թիվս այլնի Աբեն հայտնել է Ճապոնիայի ռոբոտատեխնիկայի արտադրության ծավալները եռապատկելու մտադրության մասին՝ ոլորտը հասցնելով 2.4 տրլն իենի՝ 24 մլրդ ԱՄՆ դոլարի:

 

Ճապոնիայի վարչապետն առաջարկել է ռոբոտների օլիմպիադա անցկացնել