«Ռոսկոսմոսը» կորցրել է ճանճերով ու մողեսներով լի արբանյակի հետ կապը

09:22 • 24.07.14

«Ռոսկոսմոսը» կորցրել է գիտահետազոտական «Ֆրոտոն-ԷՄ» արբանյակի հետ կապը, որը հուլիսի 19-ին արձակվել է Բայկոնուր կայանից։

 

Ինչպես նշում է Лента-ն, տիեզերական սարքը, որի վրա գտնվում են տարբեր տեսակի ճանճեր, մողեսներ, սնկեր ու բույսերի սերմեր, թռիչքի առաջին օրերից ի վեր դուրս է եկել շարքից։


Քաջատեղյակ աղբյուրը նշել է, որ արբանյակը հրամաններ չի ընդունում, սակայն դրա հետ կապը վերականգնելու հույս դեռևս կա։ Նշվում է նաև, որ նախանշված գիտական հետազոտությունների անցկացումն արդեն վտանգված է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Ֆրոտոն-ԷՄ»-ը նախատեսված է միկրոգրավիտացիայի պայմաններում փորձարկումներ անցկացնելու համար, որոնց արդյունքում մասնագետները նոր տեղեկություններ են ստանում անկշռության ֆիզիկայի վերաբերյալ։

 

Նախատեսված էր, որ արբանյակն ուղեծրի վրա պետք է մնար 2 ամիս, ինչից հետո այն կենդանի օրգանիզմների հետ վերադառնալու էր Երկիր։
 

«Ռոսկոսմոսը» կորցրել է ճանճերով ու մողեսներով լի արբանյակի հետ կապը