NASA-ն տիեզերանավը Պլուտոն կհասնի մեկ տարի անց և պատմության մեջ առաջին անգամ մոտիկից կլուսանկարի գաճաճ մոլորակը

01:06 • 24.07.14

Ընդամենը մեկ տարի անց՝ 2015 թվականի հուլիսին, մարդկությունը ավելին կիմանա արեգակնային համակարգի ամենաառեղծվածային թզուկ մոլորակներից մեկի՝ Պլուտոնի մասին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով Space.com-ին:


NASA-ի ամերիկացի գիտնականները կարծում են, որ 2006 թվականին թողարկած «New Horizons» կոչվող տիեզերական սարքը բարեհաջող կերպով կհասնի Պլուտոն, որի շուրջ առայժմ հնարավոր է միայն հիպոթեզեր կառուցել:


Դա պատմության մեջ առաջին այցը կլինի Պլուտոն: Մասնագետները համոզված են, որ ինչ էլ որ տեսնի NASA-ն, սենսացիա է առաջացնելու: «Գիտական միավորումում տարբեր վարկածներ են շրջանառվել հնարավոր օղակների, մակերեսային ժայթքումների և նույնիսկ՝ լճերի մասին»,- նշել է NASA New Frontiers ծրագրով զբաղվող գիտնական Ադրիանա Օկամպոն:


Մինչև Պլուտոն հեռավորությունը միջինը 5.87 միլիարդ կիլոմետր է, այդ իսկ պատճառով շատ հարցեր՝ կապված մեկնող խմբի կազմի հետ, դեռևս անպատասխան են մնում: Պլուտոնի պտույտը արևի շուրջ 248 տարի է կազմում, որի պատճառով շատ երկրային աստղադիտակների համար անհասանելի է մնում:


 

NASA-ն տիեզերանավը Պլուտոն կհասնի մեկ տարի անց և պատմության մեջ առաջին անգամ մոտիկից կլուսանկարի գաճաճ մոլորակը